211652_close_icon
views-count6034 դիտում article-date 19:30 25-03-2020

Եվս 2 ապաքինված, ընդհանուր առմամբ՝ 18 քաղաքացի. Արսեն Թորոսյան

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսից բուժվել է ընդհանուր առմամբ 18 քաղաքացի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Եվս երկու բուժված՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային բուժվածների թիվը դարձավ՝ 18։ Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ»,- հայտնել է Թորոսյանը։ Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր