211652_close_icon
views-count1036 դիտում article-date 12:05 16-04-2020

Արցախի բուժհաստատություններում և մեկուսարաններում ընդհանուր առմամբ մեկուսացված է 10 քաղաքացի

Արցախի Հանրապետության բուժհիմնարկներում և նախատեսված մեկուսարանններում մեկուսացված քաղաքացիների ընդհանուր թիվը 10 է։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ «Այս պահին բուժհիմնարկներում և նախատեսված մեկուսարանններում մեկուսացված քաղաքացիների ընդհանուր թիվը 10 է, վարակի հաստատման նոր դեպքեր չեն արձանագրվել: Այս պահին դեռ նոր թեստավորումներ չեն արվել»,- հայտնում են նախարարությունից: Արցախում ապրիլի 16-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակվելու 6 դեպք, թեստավորվել է 75 մարդ։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 12-ին ստորագրել է երկրում մինչև մայիսի 12-ն արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագիր։

Նմանատիպ նյութեր