2028 դիտում
13:34 26-03-2020
Արցախի ընտրություններին մեկնող դիտորդները պետք է թեստավորվեն, որ վիրուսն Արցախ չմտնի. Փաշինյան
Արցախում մարտի 31-ին տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ և սպասվում է դիտորդների ներկայություն Հայաստանից: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այսօր արդեն ունենք կորոնավիրուսի ստուգման արագ թեստեր: Եկեք պայմանավորվենք, որ համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք, թե արդյոք դիտորդները ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել դիտորդներին: Նաև մեկնումից առաջ արագ թեստավորվեն, որ համոզված լինենք, որ նրանք վարակված չեն:
Փառք Աստծո, Արցախում մինչև հիմա կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հայտնաբերվել, չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են: Պետք է ամեն ինչ անենք, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
544 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան