3953 դիտում
14:48 26-03-2020
Ամենաճգնաժամային իրավիճակում այսօր առողջապահության ոլորտն է. Արսեն Թորոսյան
Ամենաճգնաժամային իրավիճակում այսօր առողջապահության ոլորտն է՝ թե ընթացիկ հարցերը լուծելու, թե կապիտալ զարգանալու առումով: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով, փաստացի ընթացիկ և պլանային վիրահատություններն ու այցերը կրճատվելու պատճառով ոլորտը նաև ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնելու. «Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ դժվարությունների պատճառով, հատկապես խոշոր և խնդիր լուծող բուժհաստատությունները կանգնեն սնանկացման կամ փակվելու վտանգի առաջ»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր կառավարության կողմից հաստատված Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրում կա առողջապահության վերազինմանը վերաբերող առանձին գլուխ:
«Երկրորդ, այս ծրագրերից կարող են օգտվել նաև առողջապահական հիմնարկները: Այստեղ որևէ սահմանափակում չկա: Բայց կա նաև նրբություն. Երբ խոսվում է առողջապահական համակարգի հզորությունների մասին, այսօր աշխարհի ամենաառաջատար առողջապահական համակարգեր ունեցող երկրները կանգնած են կիսակոլապսային վիճակի առաջ: Ենթադրվում է, որ կորոնավիրուսից հետո առողջապահական համակարգերի հայեցակարգերի վերափոխումներ նույնպես կլինեն: Հիմա ամենակարևոր հարցն է՝ կորոնավիրուսից հետո կոնցեպտուալ մակարդակում առողջապահական բանաձևերը պետք է շարունակեն նույն ձևի գործել, թե բոլորովին տրամաբանությունն ու կառուցվածքը պետք է փոխվի»,- ասաց Փաշինյանը:
Արսեն Թորոսյանն էլ նկատեց. «Մենք պետք է հենց այսօր առանձնահատուկ մոտեցում որդեգրենք առողջապահական գործող համակարգի նկատմամբ, ոչ թե ապագայում ծավալվող, այլ գործող համակարգի նկատմամբ, որովհետև եթե մենք իրեն թողնենք ինքնահոսի, ապա հետագայում ճգնաժամը հաղթահարելու ընթացքում այլ խնդիրներ ենք ունենալու»:
Նմանատիպ նյութեր
2184 դիտում
18:08 31-12-2021
Առողջապահության ոլորտն իրեն լավագույնս է դրսևորել ցնցումների ֆոնին. Ավանեսյան
6105 դիտում
22:38 08-02-2020
Արսեն Թորոսյան. Առողջապահության ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձը աճել է 29.5%-ով
Այս բաժնից
928 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
874 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1294 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի