4249 դիտում
09:51 27-03-2020
Լուրջ լարվածություն. ինչ հետևանքներ կառաջացնի Վիտալի Բալասանյանի առաջարկի ընդունումը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը դիմել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին Արցախում արտակարգ դրություն հայտարարելու և այդ հիմքով մարտի 31-ին նշանակված նախագահական ու խորհրդարանական ընտրությունները հետաձգելու առաջարկով: Հնարավոր է, որ այս առաջարկը Բակո Սահակյանի սրտով լինի, քանի որ դրա արդյունքում կերկարաձգվի նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման ընթացքը:
Բայց արցախյան մեր աղբյուրները տեղեկացնում են, որ դա կարող է ներքաղաքական լուրջ լարվածություն և իշխանության վակուում առաջացնել: Խնդիրն այն է, որ Բակո Սահակյանը առանց այն էլ արդեն երեք տարի անցումային նախագահ է, և նրա լեգիտիմությունը կասկածի տակ է արդեն երեք տարի: Իսկ նման պայմաններում լեգիտիմ իշխանություն ձևավորելուց հրաժարվելը ավելի ծանր հարված կլինի, քան ցանկացած համաճարակի ենթադրյալ վտանգ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
844 դիտում
21:58 08-05-2023
Սարսանգի ցամաքումը բնապահպանական լուրջ հետևանքներ կառաջացնի տարածաշրջանի էկոհամակարգի համար․ ԱՀ ԱԳՆ
1133 դիտում
18:16 01-09-2022
Նման առաջարկի քննարկումն անգամ տեղին չէ․ ՄԻՊ-ը՝ մահապատժի հիմքեր ստեղծելու՝ գլխավոր դատախազի առաջարկի մասին
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը