Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 329-ի
Հայաստանում մարտի 27-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 329-ի։
Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ապաքինվել է 18, փաստացի բուժում է ստանում 311 քաղաքացի, բացասական թեստերի թիվը 1625 է։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով վարակված 72-ամյա քաղաքացի: