Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1013-ի
Այսօր՝ ապրիլի 12-ին, Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 1013-ի:
Երեկվա վերջին տվյալով՝ դեպքերի քանակը 977 էր: Այս պահի դրությամբ բուժվել է 197 պացիենտ, փաստացի բուժվում է 803-ը:
Բացասական թեսթեր՝ 7164: Մահվան դեպքերը՝ 13:
Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: