211652_close_icon
views-count2050 դիտում article-date 13:16 27-03-2020

Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքն արտակարգ դրության օրերին չի գործի

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին երկաթուղային գրեթե բոլոր երթուղիներն աշխատում են իրենց չվացուցակով։ «[url=https://armenpress.am/arm/news/1010255.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տրածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ «Երկաթուղային բոլոր երթուղիներն աշխատում են իրենց նույն չվացուցակներով և ռեժիմով։ Բացառություն է կազմում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին աշխատող Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքը։ Ուղևորահոսք չլինելու պատճառով այսօրվանից միառժամանակ դադարեցվում է այդ երթուղով գործող գնացքի աշխատանքը»,- նշեց Սիմոնյանը։

Նմանատիպ նյութեր