560421 դիտում
14:53 27-03-2020
Ոստիկանությունում հայտնի «Երկաթե Լեդին» ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով նշանակվել է ոստիկանության պետ
Այսօր՝ մարտի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/27/1150928/]տեղեկացրեց[/url], որ Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել. ոստիկանության բաժնի և բաժանմունքների պետեր են նշանակվել կանայք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 26-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը:
Մ. Եղշատյանը 2007թ-ին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան, 2010թ-ին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետը:
2010թ-ին նշանակվել է ոստիկանության Գուգարքի բաժնում որպես հետաքննիչ, 2010թ-ին՝ ավագ հետաքննիչ, 2014թ-ին ճանաչվել է ՀՀ ոստիկանության լավագույն հետաքննիչ, 2018թ-ին նշանակվել է ոստիկանության Բազումի բաժնի պետի տեղակալ՝ հետաքննության պետ: 2019թ-ին նշանակվել է ոստիկանության Բազումի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ: 2020թ-ի հունվարի 21-ին կրկին նշանակվել է ոստիկանության Բազումի բաժնի հետաքննության պետ:
Ոստիկանությունում գերազանց ծառայության կրծքանշանի է արժանացել, մի շարք պատվոգրերի ու շնորհակալագրերի, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազի պատվոգրին:
Ծառայության ողջ ընթացքում Մ. Եղշատյանը բարձր է պահել ոստիկանի պատիվը, եղել է պարկեշտ ոստիկան, վայելել անձնակազմի սերն ու հարգանքը:
Լինելով հետաքննության պետ՝ Մ. Եղշատյանը գրեթե միշտ անձամբ է այցելել դեպքի վայրեր և նրան ոստիկանության համակարգում ավելի շատ ճանաչում են «Երկաթե Լեդի» մականվամբ, քանի որ խստապահանջ է եղել, առաջին հերթին, ոստիկանության ծառայողների նկատմամբ, ապա՝ քաղաքացիների։
Նմանատիպ նյութեր
54302 դիտում
19:21 10-10-2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Արման Պապյանը նշանակվել է ոստիկանության կենտրոնական բաժնի պետ
Այս բաժնից
24339 դիտում
16:59 09-02-2025
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Kia»-ում հրդեհ է բռնկվել. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ