211652_close_icon
views-count4609 դիտում article-date 17:53 27-03-2020

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները կարանտինային մասնաշենքի հարակից տարածքում հայտնաբերել են 5 մլ տարողությամբ ներարկիչ՝ լցված 4 մլ անհիդրիդ հիշեցնող դեղին հեղուկով

2020 թվականի մարտի 27-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, արգելագոտում կատարված տեղազննության արդյունքում կարանտինային մասնաշենքի հարակից տարածքում հայտնաբերել են 5 մլ տարողությամբ ներարկիչ՝ լցված 4 մլ անհիդրիդ հիշեցնող դեղին հեղուկով։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր