211652_close_icon
views-count6427 դիտում article-date 20:20 24-04-2020

Պարետի որոշմամբ՝ Երևանի մի շարք տնտեսվարողների գործունեությունը 24 ժամով արգելվել է

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի այսօրվա որոշմամբ 24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը։ «Հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 22-ի հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 22-ին և 23-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) Արմեն ՕՍՍ» ՍՊԸ, ք. Երևան, Մարգարյան 22/4. 2) Էլմիրա Միրզոյան» Ա/Ձ, ք. Երևան, Մարգարյան 12/1. 3) «Մարինե Բաղդասարյան» Ա/Ձ, ք. Երևան, Մարգարյան 16/1. 4) «Աիդա Հովհաննիսյան» Ա/Ձ, ք. Երևան, Աջափնյակ թաղամաս, Շինարարների 29/1 5) «Նորայր Գրիգորյան» Ա/Ձ, ք. Երևան, Թոթովենց 14/1: Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։ Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- նշված է որոշման մեջ։

Նմանատիպ նյութեր