17246 դիտում
10:56 30-03-2020
Նյու Յորքն ընդամենը 1 շաբաթվա դեղորայք ունի և առնվազն մի քանի հարյուր արհեստական շնչառության սարքերի կարիք. քաղաքապետ
Նյու Յորքում վերջանում է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող դեղորայքը։ Այն կհերիքի մինչև ընթացիկ շաբաթվա վերջը։ Ինչ վերաբերում է արհեստական շնչառության սարքերին, ապա քաղաքըի հիվանդանոցները դրանց խիստ կարիքն ունեն։
Այդ մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն, փոխանցում է Tass-ը։
«Մենք բավարար չափով դղորայք ունենք, կհերիքի մինչև այս շաբաթվա վերջը, սակայն մեզ պահանջվելու են առնվազն մի քանի հարյուր արհեստական շնչառության սարքեր»,-ասել է Բլազիոն։
Հավելել է, որ բացի դրանից, ունեն պաշտպանիչ դիմակների, ձեռնոցների, ախտահանիչ նյութերի պակաս։
Նշենք, որ վերջին տվյալներով՝ Նյու Յորքում COVID-19 վիրուսով վարակվածների թիվն անցել է 32 հազարը, մահացել է 678 մարդ։
Նմանատիպ նյութեր
5770 դիտում
19:20 13-08-2017
Հնդկաստանում արհեստական շնչառության սարքերի անջատվելու հետևանքով 60 երեխա է մահացել
1007 դիտում
19:12 28-04-2015
Նյու Յորքն անջատում է լույսերը` հանուն թռչունների
Այս բաժնից
904 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1372 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
946 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել