211652_close_icon
views-count25616 դիտում article-date 22:41 30-03-2020

Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն ծանր է, նրան տեղափոխում են Երևան. խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեսբուքի» իր էջում գրառել է, որ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Նա նաև տեղեկացրել է, որ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ հրազենային վնասվածքը ստացել է կրծքավանդակի շրջանում։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/30/1151211/]Հիշեցնենք[/url], որ այսօր՝ 19:40-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում ադրբեջանական զինված ուժերի կրակոցից երեխա էր վիրավորում ստացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր