12961 դիտում
10:55 31-03-2020
Ազգային ժողովի աշխատակազմի թիվը կարող է ավելանալ ևս 15-ով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի թիվը կարող է ավելանալ ևս 15-ով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Վլադիմիր Վարդանյանը, Համազասպ Դանիելյանը, Արթուր Դավթյանը և ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին օրենքում» և ավելացնել այնպիսի հաստիքներ, ինչպիսին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի խորհրդականն է և ԱԺ խմբակցության խորհրդականը:
Նկատի ունենալով որ ԱԺ-ում կա 12 մշտական հանձնաժողով և երեք խմբակցություն, այս փոփոխության ընդունման դեպքում կունենանք 15 խորհրդականի նոր հաստիք: Սա իսկապես լուրջ ներդրում կլինի երկրում գործազրկության կրճատման գործում: Պատգամավորները ճիշտ կանեն, եթե մտածեն այդ խորհրդականներին գոնե երկու օգնական հատկացնելու հնարավորության մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2632 դիտում
12:50 21-09-2018
Մոլորակի վրա աղբի քանակությունը մինչեւ 2050 թվականը կարող է ավելանալ 70 տոկոսով. ՀԲ
2478 դիտում
10:03 04-05-2017
2014 թվականից Հայաստանում մուրացիկ երեխաների թիվն սկսել է ավելանալ. «Ժողովուրդ»
4201 դիտում
09:42 14-03-2019
ՀՀ պետական պարտքը կրկին սկսել է ավելանալ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
847 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
739 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»