211652_close_icon
views-count2677 դիտում article-date 12:50 21-09-2018

Մոլորակի վրա աղբի քանակությունը մինչեւ 2050 թվականը կարող է ավելանալ 70 տոկոսով. ՀԲ

Ամեն տարի Երկրի վրա գոյացող աղբի քանակությունը մինչեւ 2050 թվականը կարող Է ավելանալ 70 տոկոսով, եթե պետությունները չմիավորեն ջանքերը եւ չձեռնարկեն քայլեր՝ ուղղված թափոնների վերամշակմանն ու պլաստիկի սպառման կրճատմանը: Այս կանխատեսումն Է բովանդակում Համաշխարհային բանկի սեպտեմբերի 20-ին տարածված [url=http://www.worldbank.org/en/news/immersive-story/2018/09/20/what-a-waste-an-updated-look-into-the-future-of-solid-waste-management]զեկույցը[/url], որը նվիրված Է շրջակա միջավայրի գլոբալ աղտոտման դեմ պայքարին։ Զեկույցում շարադրված տվյալների համաձայն, արագացող ուրբանիզացիայի եւ երկրի վրա ազգաբնակչության աճի հետեւանքով մինչեւ 2050 թվականը կարող Է տարեկան գոյանալ մինչեւ 3,4 մլրդ տոննա աղբ այն դեպքում, երբ 2016 թվականին այդ ցուցանիշը գնահատվում Էր 2,01 մլրդ տոննա: Ընդ որում՝ նշվում Է, որ աշխարհում բոլոր թափոնների մեկ երրորդից ավելին (34 տոկոսը) ստեղծում Է աշխարհի բնակչության 16 տոկոսը առավել բարձր կենսամակարդակ ունեցող երկրներից: Արեւելյան Ասիան եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը պատասխանատվություն են կրում Երկրի վրա գոյացող աղբի 23 տոկոսի համար: Զեկուցի հեղինակները կանխատեսում են, որ մինչեւ 2050 թվականը Աֆրիկայի՝ Սահարա անապատից հարավ ընկած երկրները աղտոտումը կավելացնեն եռակի, իսկ Հարավային Ասիայի պետությունները՝ կրկնակի: Ամենալուրջ խնդիրը մասնագետները տեսնում են պլաստիկի օգտահանման մեջ, որն առանց հատուկ վերամշակման լուրջ ազդեցություն Է գործում Էկոհամակարգերի վրա, քանի որ պլաստիկե իրերը հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր տարիներով չեն քայքայվում: Զեկույցի հեղինակներն այդ կապակցությամբ ընդգծել են, որ 2016 թվականին աշխարհի երկրները օգտահանել են 242 մլն տոննա պլաստիկե աղբ, ինչը կազմում Է բոլոր կարծր թափոնների 12 տոկոսը։

Նմանատիպ նյութեր