7447 դիտում
11:37 31-03-2020
Ստեփանակերտի 1/32 ընտրատարածքում ընտրություններն անցնում են առանց խախտումների. հանձնաժողովի նախագահ
Ստեփանակերտի 1/32 ընտրատարածքում ընտրություններն անցնում են հանգիստ և առանց խնդիրների: Այս մասին «[url=https://artsakhpress.am/arm/news/123699/stepanakerti--132--yntrataratsqum---yntrutyunnern---ancnum--en-----aranc---khakhtumneri-handznazhoxovi--nakhagah.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Միքայելյանը։
Նրա խոսքով՝ ընտրատարածքում գրանցված է 1042 քաղաքացի. ժամը 10:30-ի դրությամբ՝ քվերակությանը մասնակցել է մոտ 200 մարդ:
Խոսելով ընտրության ընթացքի մասին՝ մեր զրուցակիցն ավելացրել է. «Քաղաքացիների կողմից նկատելի է մեծ ակտիվություն, ինչն ուրախալի է, քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ այսպես չէր։ Ընտրատարածքում մինչև հիմա չի գրանցվել որևէ բողոք, խախտում, ու չեն եղել անճշտություններ։ Ընտրատեղամասը նախապես ախտահանվել է. կան բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ձեռնոցներ, դիմակներ և մեկանգամյա օգտագործման գրիչներ, որոնք տրամադրվում են ընտրողներին։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է հանգիստ մասնակցել ընտրական գործընթացին և իր քաղաքացիական պարտքը կատարել՝ հանուն մեր հայրենիքի: Տարածքն ամբողջովին տեսանկարահանվում է: Ներկա են բոլոր թեկնածուների և կուսակցությունների վստահված անձինք, ովքեր ևս ուշադիր հետևում են այս քաղաքական գործընթացին: Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար նույնպես միջոցներ են ձեռնարկվել՝ տրամադրելով համապատասխան սարքավորումներ և ընտրատեղամասերում կառուցելով թեքահարթակներ. այս ամենը չէր եղել նախորդ ընտրությունների ժամանակ»:
Նմանատիպ նյութեր
22379 դիտում
12:32 18-09-2016
Էջմիածնում ընտրություններն ընթանում են առանց խախտումների. Կարեն Գրիգորյանն այցելեց ընտրատեղամաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7141 դիտում
19:52 02-10-2016
Արթիկում արշալույսները նույնպես խաղաղ են․ ընտրություններն անցնում են առանց միջադեպերի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1168 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1531 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1072 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել