Լոռու մարզի Ալավերդի քաղաքում կորոնավիրուսի տարածման ֆոնին նույնպես ախտահանվում են փողոցները, կանգառներն ու հրապարակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում և արտակարգ դրության պայմաններում նույնպես հետևում են պարետի ցուցումներին:
Մասնավորապես՝ քաղաքապետարանի կողմից հատուկ միջոցներով ախտահանվում են քաղաքի փողոցները, կանգառները, հրապարակներն, ինչպես նաև խանութների հարակից տարածքները :
Պարետի ցուցումով քաղաքում փակվել են առևտրի բոլոր այն օբյեկտները, որտեղ սննդամթերք չի վաճառվում:
Բնակչությունը հետևում է պարետի ցուցումներին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի