766 դիտում
09:37 03-04-2020
«Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ չեն կազմակերպվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը դադարեցրել է «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների նպատակով կատարվող մի քանի աշխատանքները։ Ինչպես հայտնի է, նախորդ տարվանից սկսած, յուրաքանչյուր տարվա ապրիլի 26-ին պետք է նշվի «Քաղաքացու օրը»։
Եվ, ահա, փետրվարի 28-ին մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարվել էին գնման ընթացակարգեր՝ միջոցառումները կազմակերպելու համար։ Դրանցից էր, օրինակ, գրաֆիկական դիզայնի ծառայություններ, մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ։ Սակայն դրանք չեղյալ են համարվել, և կառավարությունը ներկայացրել է մի քանի հիմնավորում։
Նախ՝ որոշման մեջ ընդգծվում է, որ մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով հայտարարված է արտակարգ դրություն: Եվ հիմք ընդունելով այս փաստը ու նաև այն, որ, «Գնումների ընթացակարգի մասին» օրենքի համաձայն, ծառայությունների մատուցման ժամկետ պետք է սահմանվի առնվազն 20 օրացուցային օր՝ անհրաժեշտ է ընթացակարգերը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով, քանի որ միջոցառումների կազմակերպումը ժամկետի առումով հնարավոր չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2174 դիտում
10:10 17-03-2021
Եթե ռազմական դրության ռեժիմը պահպանվում է, արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն կազմակերպվի․ «Ժամանակ»
8539 դիտում
13:17 10-04-2020
«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում լուսացույցերը կանջատվեն եւ երթեւեկությունը կազմակերպվի շրջանաձեւ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը