«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում լուսացույցերը կանջատվեն եւ երթեւեկությունը կազմակերպվի շրջանաձեւ
Երեւան քաղաքի Արշակունյաց-Գարեգին Նժդեհ խաչմերուկում կանջատվեն լուսացույցները եւ երթեւեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձեւ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
«Արշակունյաց – Գարեգին Նժդեհ խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ) կանջատվեն լուսացույցները եւ երթեւեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձեւ»,– գրել է Կուբատյանը։