3829 դիտում
14:06 03-04-2020
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ
«Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո այսօր առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում է Փաստաբանական թիմը։
Բժիշկները նրա առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին բժշկի մշտական վերահսկողության եւ հետագա բուժման կարիք ունի։
Փաստաբանական թիմը քննարկում է ստեղծված համաճարակային իրավիճակում Ռոբերտ Քոչարյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակահարմարության եւ նրա առողջության անվտանգության հարցը։ Այս պահին նաեւ առկա է բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության անհրաժեշտությունը։
Արդեն իսկ հայտնի է, ՔԿ համակարգում առկա են կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքեր, իսկ թեստեր բավարար չափով չեն հանձնվում։ Հաշվի առնելով այդ, պաշտպանները գտնում են, որ նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում, որտեղի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։
Հարկ ենք համարում ընդգծել, որ Փաստաբանական թիմը Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին վերաբերող մանրամասն տեղեկատվություն՝ բժշկական եզրակացություն, ստացած բուժում, չի հրապարակելու, քանի որ դա խիստ անձնական տեղեկություն է եւ բժշկական գաղտնիք։
Նմանատիպ նյութեր
1977 դիտում
12:44 21-10-2019
«Վիճակը բավարար էր». Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
2280 դիտում
13:21 17-12-2019
Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Այս բաժնից
724 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
607 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
412 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը