53093 դիտում
16:53 03-04-2020
Ապրիլյան պատերազմի օրերին առյուծ զինվորների հետ առաջնագիծը պահած հայ փրկարարներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին, երբ Արցախի պաշտպանության բանակի զինվորներն ու սպաները արշանի հակահարված տվեցին ազերի բաշիբոզուկներին, այդ օրեին առյուծ ու արծիվ զինվորներին կամավորական սկզբունքով իրենց օգնությունը ցուցաբերեցին նաև Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ։
Հայ փրկարարներն ազեր բաշիբոզուկների հարձակման հաջորդ օրն արդեն Արցախում էին, և նրանք առաջնագծում օրեր շարունակ կամավորների, Երկրապահ կամավորական միության անդամների, Արցախի պաշտպանության բանակի սպաների ու զինվորների հետ անքուն գիշերներ անցկացնելով՝ պահում էին առաջնագիծը, քանի որ ամեն վայրկյան նենգ թշնամին պատրաստ էր հերթական անմարրդկային ու բորենու հոգեբանությամբ գրոհ իրականացնել Արցախի սահմանների նկատմմբ, սակայն շնորիվ զինվորների, սպաների ու մեծ թվով կամավորականների՝ այդ թվում՝ հայ փրկարարների, ազերիները ջախջախիչ պարտություն կրելուց հետո խոնարհ հարսի նման ընկան ռուսների ոտքերն ու հրադադար խնդրեցին։
Երեկ՝ ապրիլի 2-ին, մի խումբ հայ փրկարարներ, ովքեր ապրիլյան պատերազմի օրերին շաբաթներ շարունակ եղել են առաջնագծում, այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մերօրյա հերոսների հիշատակին, հերոսներ, ովքեր ապացուցեցին, որ իրենք Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի, Սողոմոն Թեհլերյանի և մյուս հայ քաջորդիների հետևորդներն են եղել։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը հայտնում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելածների մեջ էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության պետ, Փրկարար ծառայության գնդապետ Առնոլդ Հարությունյանն ու Երևանի փրարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Զավեն Մելքոնյանը։ Նրանք հերոսների շիրիմներին ծաղիկներ խոնարհելուց հետո [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Մենք մեր հարգանքի տուրքը մատուցեցինք իսկական լեգենդներին, ապրիլյան պատերազմը հաղթած հերոսների հիշատակին, մենք երբեք նրանց բացակա չենք դնի, նրանք իրենց հերոսությամբ ու սխրագործությամբ ապացուցեցին, որ քանի կա Երկիր մոլորակը, Հայաստանը եղել է, կա ու կլինի»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+