211652_close_icon
views-count3841 դիտում article-date 20:04 05-04-2020

Ջեյմի Քարագեր. «Լիվերպուլը» ամոթալի քայլ արեց ու կկորցնի հեղինակությունը

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Քարագերը քննադատել է ակումբին, որը համաձայնվել է մասնակցել աշխատատեղերի պահպանման համար պետական ծրագրին: Այդ ծրագրի շրջանակներում մերսիսայդցիները աշխատակիցների մի մասին վճարովի արձակուրդ են ուղարկել. 80%-ը վճարելու է պետությունը, իսկ 20%-ը՝ ակումբը: «Համաճարակի սկզբում Յուրգեն Կլոպը բոլորին համբերություն մաղթեց, առաջին թիմի խաղացողները ակտիվորեն մասնակցեցին աշխատավարձերի նվազեցման ծրագրին: Ու այդքանից հետո նման ամոթալի քայլի գնալ. հարգանքն ու հեղինակությունը կորելու են: Խեղճ «Լիվերպուլ», գրել է Քարագերն իր թվիթերում: Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է մասնակցել այդ ծրագրին և իր աշխատակիցների արձակուրդը վճարելու է սեփական միջոցներից:

Նմանատիպ նյութեր