Վահե Տեր-Մինասյան. Կլինի այն, ինչ եղավ Իտալիայում. Tert.am
Ցանկացած խախտում մարդկանց կողմից բերելու է վիճակի վատթարացման։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/04/05/vahe-ter-minasyan/3255601?fbclid=IwAR2V52xhRN57TDtGjDrh2tDYXiYDRL4DeSDXuCume0eFyEvpdhFe2TDH6pI]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածների 70-80 տոկոսն ընդհանրապես ախտանշաններ չունեն և իրենք կարող են չկասկածել, որ վարակակիր են ու բազմաթիվ մարդկանց վարակեն։
«Մի կողմից մենք տեսնում ենք ծանրաբեռնված բուժհաստատություններ, որոնք փորձում են ամեն ինչ անել, մյուս կողմից տեսնում ենք, որ մարդիկ լուրջ չեն վերաբերում։ Երբ վիճակը շատ ավելի լրջանա ու յուրաքանչյուր մարդ ճանաչի մեկին, ով թեթևամտության պատճառով վարակվել է, այն ժամանակ պարզապես ուշ կլինի»,- ասաց բժիշկը։
«Եթե դուրս գաք երեկոյան բնակարանից, ու շենքի շուրջը մեկ պտույտ քայլեք, դրանով ոչ մեկին չեք վնասի, իհարկե, եթե հեռու մնաք բոլորից։ Այս պահին չեմ կարող ասել մեր առողջապահության համակարգի հստակ պլանը որն է, որովհետև ես չեմ որոշում, բայց տրամաբանությունն այն է որ հնարավորինս ձգեն մարդկանց տանը պահելու պրոցեսը, քանի որ եթե դու մնում ես մեկուսացված, ապա հավանականությունը, որ դու կվարակես այլ մարդկանց՝ քչանում է։
Այսպես թե այնպես, շատերս հիվանդանալու ենք, բայց եթե բոլորս հիվանդանանք մի ամսվա մեջ, մեր բժշկական հնարավորությունները չեն բավարարի, մեր հիվանդանոցները, մեր արհեստական շնչառության սարքավորումները չեն հերիքի, ու կլինի այն, ինչ եղավ Իտալիայում, որտեղ մարդիկ մահացան ոչ այնքան շատ վիրուսից, որքան որ բժիշկ և սարքավորումներ չլինելուց»,- ասաց Տեր-Մինասյանը։