211652_close_icon
views-count13235 դիտում article-date 09:46 07-04-2020

Շնորհակալ եմ և երախտապարտ «պատերազմի առաջնագծում» օրը 24 ժամ կռվող բժիշկներին. «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ Հայկ Բաբայան

Մահվան համաշխարհային շունչը բոլորիս դարձրեց աշխարհի քաղաքացիներ։ Ծայրահեղակականների ճառերն անգամ չի լսվում։ Առնետներ, նոր պատերազմներ էիք ուզո՞ւմ, սիրտներդ երրորդ համաշխարհային էր ուզո՞ւմ, դե մտեք ձեր բները ու ձեր բաժին պանիրը կերեք, որովհետև պատերազմի մասին մտածելու ժամանակ էլ չունեք։ Հավասարություն էիք ուզո՞ւմ, առեք կերե՛ք ձեր հավասարությունը։ Իմաստազրկվեցին գերտերություն, տերություն, հզորություն, դրախտային երկիր հասկացողությունները։ Առանց հրթիռների համաշխարհային այս պատերազմից հետո փոխվելու է ամեն ինչ։ Շատ բաներ հնացավ ու ընկավ ոչ թե երկրորդ, այլ տասնվեցերորդ պլան։ Իսկ հորիզոնը տանում է նրան, որ այս պատերազմից հետո անգամ կառուցողական ամենաբարի նոտայի վրա սեփական երկրի և պետության հանդեպ պահանջատիրական կեցվածքն այլևս անընդունելու է, նույնիսկ վտանգավոր։ Այս ամենից հետո պահանջելը, առաջարկելը, անգամ նորից ծրագրեր ներկայացնելը պետությանը նշանակում է վերջնականապես կտրվել իրականությունից։ Չնայած այս ամենից օգտվեցին միայն «կաբինետային անբան առնետները», որոնց անողնաշար կերպարով ոչինչ չանելը ունի արդեն բոլոր արդարացումները։ Այսօրվա հերոսները ֆիլմերի հերոսները չե՛ն, կինեմատոգրաֆը չէ՛, գրականությունը չէ՛, երգիչը չէ՛, ըմբշամարտիկը կամ շախմատիստը չէ՛, այսօրվա հերոսները բժիշկներն են։ Չկա առողջություն, չկա ոչինչ։ Փոփոխվող աշխարհի մեր մի կտոր հայրենիքում մեր ծրագրերը, սերը և էներգիան միշտ իրենց տեղում են, բայց այսօր բոլոր ՀԿ-ները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և երկրի համար իսկապես անհանգիստ մարդիկ պետք է աջակից լինեն պետությանը և առաջնահերթ առողջապահական համակարգին։ Մենք այսօր էլ ֆիլմ ենք նկարահանում և թող յուրաքանչյուր ոլորտի յուրաքանչյուր մասնագետ սիրելով իր գործը մնա իր սիրելի աշխարհի մեջ, որպեսզի արագ հաղթահարենք այս ճգնաժամը։ Մահաշունչ կորոնավիրուսից հետո կինեմատոգրաֆը ևս կփոխվի։ Ռեժիսուրայի սլաքները կգնան սոցիալական, ընտանեկան, հոգևոր և հումանիստական դաշտեր։ Կփոխվի կինոյի լեզուն ինչպես փոխվում է համաշխարհային պատերազմներից, տարերային արհավիրքներից և մեծ ահաբեկչություններից հետո։ Մի բան էլ ասեմ։ Եկեք օր առաջ իսկապես երկրի մասին մտածող և ակտիվ գործող ընդդիմադիր մեր պատգամավորներին հարգելու և հետևողական լինելու մշակույթն էլ ձևավորվենք, որովհետև մեր թշնամու առաջին թշնամին հենց մեր ընդդիմությունն է, ոչ թե իշխանությունը։ Եթե մեր թշնամին ատում է մեր ընդդիմությանը, ուրեմն մեր երկիրը զարգանում է, պաշտպանված է և ապագա ունի: Երգիչներ, քաղաքական գործիչներ, ֆուտբոլիստներ, ռեժիսորներ, արտիստներ ձեզ այսօր չեն ծափահարում այսօր դո՛ւք եք ծափահարելու բժիշկներին։ Պարզապես նրանք կարմիր գորգերի, փառքի ճանապարհով քայլելու և ֆոտոսեսիաների ժամանակ չունեն։ Առողջություն բոլորին։ Շնորհակալ եմ և երախտապարտ «պատերազմի առաջնագծում» օրը 24 ժամ կռվող բժիշկներին։ Եկեք մի քիչ էլ հանգիստ թողնենք պետությանը։ Տաճարում խնկի հոտ չկա, մնում է խնկի ծառի արմատները պահենք։ Սատանան նորից տաճար է մտել և դուրս չի գալիս։ [b]Ռեժիսոր, «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ Հայկ Բաբայան[/b]

Նմանատիպ նյութեր