7305 դիտում
09:51 08-04-2020
Ով է ներգրավված եղել աֆրիկյան երկրներում զենքի վաճառքի մեջ. ո՞ւմ նկատի ուներ վարչապետը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ:
Ապա վարչապետը հայտնել էր, որ մի շարք նախկին պաշտոնյաների գործունեության հետ կապված ոչ միայն պաշտոնանկություններ են եղել, այլև հիմա քրեական գործ է հարուցված, քանի որ նրանց հանցավոր անփութությամբ է այդ ամենը տեղի ունեցել:
Պարզվում է՝ այս փաստերը Քաղավիացիայի արդեն նախկին պաշտոնյաները ենթադրյալ կոռուպցիոն դրդապատճառներով թաքցրել են կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանից ու կառավարությունից: Երեկ վարչապետի հայտարարության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց քաղավիացիայի նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանի հետ, սակայն վերջինս, լսելով հարցը, հրաժարվեց մեկնաբանել:
Իսկ, ահա, քաղավիացիայի նախկին պետ, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Սերգեյ Ավետիսյանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց. «Ինքը որևէ առնչություն չունի այդ դեպքերի հետ»:
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ «Տարոն Ավիա» ընկերությունը գրասենյակ է ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, նաև օդային բեռնափոխադրումներ է իրականացրել Աֆրիկայում ԱՆ-12 և ԻԼ-76 ինքնաթիռներով:
Արդյոք վարչապետը, խոսելով զենքի վաճառքի մասին, նկատի է ունեցել «Տարոն Ավիա» ընկերությա՞նը. Կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց. «Հաստատ մեզ նկատի չի ունեցել, կան նաև այլ ավիաընկերություններ, որոնք աշխատում են Աֆրիկայում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2480 դիտում
09:41 05-03-2019
Լյուստրացիայի ենթարկելու ժամանակն է. ում նկատի ուներ Փաշինյանը գործակալներ ասելով. «Ժողովուրդ»
3979 դիտում
10:01 21-04-2020
Ում նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը «Սերժի մնացորդ» ասելով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»