632 դիտում
14:58 08-04-2020
Հայաստանի մանկական հոգեբուժական դիսպանսեր ծառայությունը կենտրոնացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայում
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկան դարձել է Հայաստանի Հանրապետության մինչև 18 տարեկան երեխաների հոգեբուժական ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային և խորհրդատվական բժշկական օգնությյան սպասարկման կենտրոն:
Մինչ այդ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկան սպասարկում էր Երևանի բոլոր վարչական շրջանները: Այսուհետ տվյալ բուժօգնությունը կազմակերպվում և իրականացվում է պոլիկլինիկայում գործող մանկական հոգեբուժական Դիսպանսեր ծառայության կողմից՝ համագործակցելով տարածքային պոլիկլինիկաների տեղամասային մանկաբույժների հետ:
Բացառություն են կազմում Շիրակի մարզում մինչև 18 տարեկան հաշվառված երեխաները, որոնց բուժսպասարկումը իրականացվում է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ դիսպանսեր ծառայության միջոցով:
Տեղամասային մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կողմից դիսպանսեր հսկողության անհրաժեշտություն ունեցող մինչև 18 տարեկան երեխաները ուղեգրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով համապատասխան դիսպանսեր ծառայություն՝ ախտորոշման ճշտման և հետագա դիսպանսեր հսկողությունը կազմակերպելու նպատակով` կցելով երեխայի առողջության վերաբերյալ քաղվածք: Այցերը Դիսպանսեր ծառայություն կարող է իրականացվել հեռախոսազանգի միջոցով կամ էլեկտրոնային նախնական հերթագրման սկզբունքով:
Հասցե` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ պոլիկլինիկա, Գյուրջյան փող. շ. 8, հեռ. 011 63-88-37: Աշխատանքային ժամեր երկուշաբթիից ուրբաթ 09:00-18:00:
Նմանատիպ նյութեր
1850 դիտում
09:29 22-07-2014
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում տրամադրված դեղն անորակ էր․ ՀԺ
1581 դիտում
22:37 02-01-2015
Հոգեւորականն ու երիտասարդներն այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մանկական բաժանմունք. ֆոտոշարք
52461 դիտում
22:25 05-01-2018
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ պատարագ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
889 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
685 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
775 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը