514 դիտում
16:16 08-04-2020
Հայաստանում 215 հազար անձի թոշակները հասցվել են իրենց տներ
Հայաստանում փոստատարները 215 հազար թոշակառուի տներ են հասցրել նրանց թոշակները, գործընթացը շարունակվում է: «[url=https://armenpress.am/arm/news/1011512.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նախարարը նախ շնորհակալություն հայտնեց «Հայփոստի» աշխատանքի համար:
«Հազարավոր աշխատակիցներ այս օրերին իրենց ծառայությունն են մատուցում մեր քաղաքաքացիներին, նաև խոցելի խմբերին: Արդեն հայտնել էինք, որ փոստատարները կառաքեն թոշակները խոցելի խմբում գտնվող մեր կենսաթոշակառուների համար, որոնք կանխիկ էին ստանում: Հիմա այդ գործըընթացը գրեթե ավարտին է մոտենում: Ընդհանուր առմամբ արդեն իսկ 215 հազար թոշակառուի թոշակներ առաքվել են իրենց բնակարաններ»,-ասաց նախարարը:
87 հազար ընտանիքների արդեն առաքվել են նաև իրենց նպաստները և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված միջոցները:
Արշակյանի խոսքով՝ կենսաթոշակառուների թոշակներն արդեն 96 տոկոսով հասցված են հասցեատերերին, իսկ նպաստների մասով այդ ցուցանիշը 77 տոկոս է: Առաջիկա օրերին գործընթացը ավարտին կհասցվի:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Նմանատիպ նյութեր
2236 դիտում
12:16 22-02-2016
Շրջակա միջավայրին հասցվել է 180 հազար դրամի վնաս. ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 380 հազար դրամ
3581 դիտում
23:50 11-04-2014
Բախումների պատճառով տարեսկզբից 215 հազար մարդ լքել է Սուդանի Դարֆուր նահանգը. ԵՄ
Այս բաժնից
1093 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ
568 դիտում
19:00 25-10-2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը Կոլումբիայում մասնակցում է COP 16-ին
733 դիտում
18:49 25-10-2024
Քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը