ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ բուժաշխատողների կողքին է
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով [url=http://kotayk.mtad.am/news/item/2020/04/07/anaknkalabovyanibk070420/]խրախուսել է[/url] Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի այն անդամներին, որոնք այս ընթացքում հերթապահություն են իրականացրել Ծաղկաձորի հանգստյան տների մեկուսարաններում:
Բանկը դրամական պարգևներ է տրամադրել շտապօգնության և ընտանեկան շուրջ 30 բժիշկների, բուժքույրերի, այլ բուժաշխատողների:
Կոտայքի մարզպետ [url=https://www.facebook.com/PetrosyanRomanos/photos/a.378793182631504/817461302098021/?type=3&theater]Ռոմանոս Պետրոսյանը ողջունել է[/url] ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ այս նախաձեռնությունը, շնորհակալ լինելով մշտապես իրենց կողքին լինելու համար:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր երախտագիտությունն է հայտնում բոլոր բուժաշխատողներին, որոնք այս օրերին շարունակում են իրենց անձնվեր աշխատանքը, ինչպես նաև Կոտայքի մարզպետարանին՝ արդյունավետ համագործակցության համար:
Բանկը շարունակելու է աջակցության ծրագրերը՝ նպատակ ունենալով առաջիկայում ևս իրականացնել բուժաշխատողներին սատարող միջոցառումներ:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
[b]Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից[/b]