211652_close_icon
views-count60233 դիտում article-date 20:44 08-04-2020

Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ ԱԻՆ բժշկական ապահովման վարչության բուժկանխարգելման բաժնի վարորդ-փրկարարները նույնպես չեն զիջում հերոս բժիշկներին. պացիենտներն էլ նրանց անվանում են «4 հրացանակիրներ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեծ թվով քաղաքացիներից, ովքեր հատուկ իրենց երախտիքի ու շնորհակալանքի խոսքն են ուղղում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանին, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանին, հայտնելով, որ ԱԻՆ ՓԾ ողջ անձնակամզը կորոնավիրուսի դեմ պայքարում արդեն շաբաթներ շարունակ ապացուցեց, որ ուրիշի ցավ չկա: Քաղաքացիները , որոնց մեծ մասը հրաժարվեցին իրենց տվյալներն հայտնել, համարձակություն ունեցան տեղեկացնել, որ իրենց ընտանիքների անդամները կորոնավիրուսի վարակման կասկածանքով մեկուսացվել են և նրանց անվտագ վայրեր են տեղափոխել ԱԻՆ բժշկական ապահովման վարչության բուժկանխարգելման բաժնի վարորդ-փրկարարները: «Նրանք 4-ն են՝ ՀՀ ԱԻՆ բժշկական ապահովման վարչության բուժկանխարգելման բաժնի վարորդ-փրկարարներ՝ Թաթուլ Ներսիսյանը, Հովիկ Հովակիմյանը, Գեղամ Այվազյանը և Տիգրան Բաբայանը: Մենք այս կարճ ժամանակահատվածում տեսնելով նրանց հոգատար ու մարդկային վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ, մի պահ նրանց համեմատեցինք հայտնի ու սիրված ֆիլմի՝ «4 հրացանակիրների» կերպարում, քանի որ նրանց գործողությունները համահունչ են այդ սիրված ֆիլմի հայտնի կարգախոսին՝ մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի: Նույնիսկ «4 հրացանակիր» հերոսների անուններով էինք նրանց դիմում: Ուզում ենք անկեղծ մեր երախտիքի խոսքն ուղղել այդ վարորդ-փրկարար տղաներին. թե՛ ձեր կատարած աշխատանքը, թե՛ բժիշկների, միշտ կհիշվի ու կգնահատվի մեր՝ շարքային մահկանացուներիս կողմից»: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր