506 դիտում
09:37 09-04-2020
Փոփոխություններ՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արտակարգ դրության և կորոնավիրուսի համաճարակի տարածման հանգամանքով պայմանավորված՝ փոփոխություններ են եղել նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներում։ Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման, հանձնաժողովի կազմի հաստատման վերաբերյալ:
Վարչապետի որոշմամբ հաստատվել էր նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատակարգը:
Հանձնաժողովի գործունեությունը սկսելուց հետո՝ եռամսյա ժամկետում, պետք է մշակվեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովվեր դրա հանրային քննարկումը և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակվեր ու Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացվեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Սակայն այս ընթացքում՝ հանձնաժողովի կազմավորումից ի վեր, երկու նիստ է անցկացվել։
Հիմնականում ձևավորվել են մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խմբերը, և հաստատվել է աշխատանքային պլանը։ Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ վերը թվարկված աշխատանքային ժամանակացույցի մեջ փոփոխություններ կլինեն, և առաջիկայում այդ մասին նաև պաշտոնական հաղորդագրություն կլինի։ Աշխատանքները կվերսկսվեն միայն արտակարգ դրության ավարտից հետո»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1301 դիտում
10:19 15-09-2020
Մանրամասներ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստից. «Ժողովուրդ»
1051 դիտում
10:10 29-04-2023
58 մլն դրամ՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների համար. «Ժողովուրդ»
Այս բաժնից
949 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1225 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2509 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ