6922 դիտում
09:49 09-04-2020
Նոր կարգ. երթուղիների մրցույթին կարող են մասնակցել մինչև 5 տարեկան ավտոբուսները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է Հայաստանի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգի նախագիծը: Այն վերաբերում է միջազգային, միջմարզային և ներմարզային ուղևորափոխադրումներին:
Ըստ նոր կարգի՝ մրցույթի կարող են մասնակցել մինչև հինգ տարեկան ավտոբուսներ շահագործող ընկերությունները: Նոր կարգը կստիպի երթուղիները շահագործող ընկերություններին կատարել էական ֆինանսական ներդրումներ, քանի որ ներկայումս անգամ միջազգային ուղևորափոխադրումները կատարվում են անհամեմատ հին ավտոբուսներով, իսկ ներմարզային երթուղիներում օգտագործվում են խորհրդային արտադրության ավտոբուսներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7424 դիտում
23:28 06-04-2021
Երևանում ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային համար 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը
1096 դիտում
11:33 26-08-2024
171 նոր ավտոբուսները և 15 տրոլեյբուսները մինչև հոկտեմբերի վերջ կմատակարարվեն
1246 դիտում
13:39 16-07-2015
ԿԳՆ-ն հայտարարում է՝ մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին
Այս բաժնից
1006 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1090 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»