211652_close_icon
views-count9606 դիտում article-date 14:09 09-04-2020

Դիզվառելիքի շուկայում աննախադեպ գնանկում է նկատվում. վարչապետ

Դիզվառելիքի շուկայում աննախադեպ գնանկում է նկատվում, և այսօր 360 դրամով է այն հասանելի: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գյուղատնտեսական աշխատանքների այս սեզոնին սա կարևոր է, կարող ենք նաև արձանագրել, որ մենք այս գիշեր լարված էինք բավականին, որովհետև ցրտահարությսն վտանգ կար։ Կարող ենք արձանագրել, որ նորմալ է անցել, համենայնդեպս, էական վնասների մասին տեղեկություն այս պահին չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ օրվա ընթացքում տվյալները կճշտվեն: Ամեն դեպքում նա տեղեկացրեց, որ վնասվել են հատկապես ծիրանի որոշ այգիներ։ «Բայց այն մեծ վախը, որ կար, արդեն անցյալ պետք է համարել, ամեն դեպքում, այս գիշեր նույնպես պետք է զգույշ լինել»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր