642 դիտում
13:34 09-04-2020
Ազգային ժողովն ապրիլի 13-ին արտահերթ նիստ կգումարի
Կառավարության առաջարկով ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Նիստը կհրավիրվի «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում) և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում) քննարկելու համար։
Արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո ՝24 ժամվա ընթացքում:
Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար կսահմանվի երեքական ժամ:
Նմանատիպ նյութեր
3175 դիտում
16:48 14-05-2021
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ կգումարի
1311 դիտում
15:51 08-11-2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
1066 դիտում
20:39 04-07-2024
Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. հայտնի է օրակարգը
Այս բաժնից
520 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
928 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում