211652_close_icon
views-count645 դիտում article-date 15:40 09-04-2020

Եթե գների արհեստական միջամտություն անենք, շուկայում կունենանք դեֆիցիտ. Փաշինյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց, որ ապրանքային շուկաներում ամենօրյա մոնիթորինգ են իրականացում և արդեն այսօր դիտվում է գների նվազման որոշակի միտում ոչ թե փետրվար, այլ մարտ ասմվա բարձրացված գների համեմատ: «Գների աճման միտումը տեղավորվում է մեկից մինչև չորս տոկոսի սանդղակում, և գների կտրուկ բարձրացում տեղի չի ունեցել: Մենք համեմատություն ենք արել 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ, և օրինակ՝ շաքարավազն այս տարվա փետրվարին եղել է 230, ապրիլի 8-ի դրությամբ՝ 255 դրամ, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում աժեցել է 338 դրամ»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը: Գեղամ Գևորգյանը նաև ներկայացրեց բենզինի գները և նշեց, որ երեկվա դրությամբ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը եղել է 310 դրամ, իսկ 2018 թվականին՝ այն եղել է 450: «Հարուցված վարույթներ ունենք շաքարի, կարագի, հավի ձվի գների հետ կապված, գործընթաց ենք սկսել ձեթի, հավի մսի, ալյուրի, ցորենի և մի շարք շուկաներում, և եթե որևէ իրավախախտում լինի, ապա մենք զգուշացրել ենք, որ արտակարգ դրության ժամանակ իրավախախտումները հանձնաժողովի կողմից կդիտարկվեն որպես ծանրացնող հանգամանք և պատասխանատվության կենթարկվեն»,- ասաց նա: Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2019 և 2020 թվականներին բազմաթիվ ուղղություններով գնանկումային երևույթներ են եղել և գնաճի մասին խոսելիս պետք է դա արձանագրել: «Եթե հանկարծ մենք փորձենք արհեստական միջամտություն անել գների նկատմամբ, շուկայում կունենանք դեֆիցիտ, ուղղակի գործարարները կդադարեն ապրանքներ ներկրել: Այստեղ կա երկու եզր, առաջինը, որ արհեստական միջամտություն չլինի և երկրորդ՝ իրավիճակից գերշահույթներ ստանալու երևույթներ չլինեն»,- ասաց վարչապետն ու հիշերցեց, որ ՀՀ-ն այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ խանութների դատարկ ցուցափեղկեր չեն նկատվել, այնինչ, դա կա նույնիսկ զարգացած երկրներում:

Նմանատիպ նյութեր