211652_close_icon
views-count3919 դիտում article-date 12:51 29-11-2017

Ձվի դեֆիցիտ չի սպասվում, առաջիկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, և առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը: Հայաստանի թռչնաբույծների միության տվյալներով` դեկտեմբերի առաջին տասնօրյակից հետո տեղական ձվարտադրության ծավալները էականորեն կաճեն, օրական արտադրությունը կկազմի 2700 արկղ` մինչդեռ օրական միջին սպառումը կազմում է ընդամենը 2200 արկղ, ինչն ամբողջությամբ կապահովի ազգաբնակչության նախատոնական պահանջարկը: Մասնագետների վերլուծություններով` նոյեմբեր ամսին տեղական արտադրությունը նվազել է 2017 թվականին հայտարարված կարանտինով պայմանավորված ինկուբացիոն ձվի ներկրումների անհնարինության պատճառով: Ստեղծված իրավիճակը բերել է շուկայում ձվի թանկացման: Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ձվի շուկայում կատարված մոնիթորինգի արդյունքների՝ այս պահին գերիշխող առևտրային ցանցերում վաճառվող ձվի միջին գինը տատանվում է 65-70 դրամի սահմանում: Նախորդ ամիսների համեմատությամբ դիտարկվել է 2-3 դրամի գնային բարձրացում: Շուկայում առաջացած բացը լրացնելու նպատակով այս պահին հանրապետության արդյունաբերական ձու արտադրող ընկերություններն իրականացնում են ձվի ներկրումներ ՌԴ-ից: Առաջիկայում ձեռնարկված միրջոցառումների և տեղական ձվարտադրության ծավալների աճին զուգահեռ գները կկայունանան` վերականգնելով նախկին մակարդակը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Հայաստանի թռչնաբույծների միությունը մշտադիտարկումներ են անցկացնում շուկայում: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր