Էրլինգ Հոլանդ. Ես չպետք է ինձ գերագնահատեմ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը անդրադարձել է իր խաղամակարդակին:
«Ես չպետք է ինձ գերագնահատեմ: Ինձ միշտ կարևոր է եղել զգալ, որ ուժեղ եմ, սակայն մի շուրջը բազմաթիվ հզոր խաղացողներ կան: Ինձ համար միշտ կարևոր է եղել չհամարել, որ ես ավելի լավն եմ, քան՝ իրականում եմ:
Ես ինձ գերազանց եմ զգում, ինչպես՝ երազում: Սակայն ես նաև անհաջող խաղեր եմ ունեցել, որտեղ իդեալական չեմ եղել: Ուրախ եմ, որ իմ կողքին բազմաթիվ հրաշալի մարդիկ կան: Ես գտնվում եմ իմ կարիերայի սկզբում և առջևում դեռ շատ անելիք կա», ասել է Հոլանդը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 19-ամյա նորվեգացուն ցանկանում են ձեռք բերել «Ռեալը», «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Այս մրցաշրջանում Հոլանդը Բունդեսլիգայում «Բորուսիայում» անցկացրել է 8 խաղ, դարձել 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: