3723 դիտում
09:57 10-04-2020
Վիգեն Սարգսյանին հրավիրել են Քննչական կոմիտե. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ծանուցում է ուղարկել՝ ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու և քրեական գործով որպես վկա ցուցմունք տալու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեին պատասխան է ուղարկվել, որ Վիգեն Սարգսյանը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: Կոմիտեն, ստանալով պատասխանը, դեռևս վերջինիս մասով կոնկրետ գործողությունների չի գնացել։ Ասել է թե՝ Քննչական կոմիտեն դեռ չի պատրաստվում Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարել:
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ բավարար ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար, և գործն ուղարկեց ՀՔԾ, սակայն հոկտեմբերի 4-ին ՀՔԾ-ից քրգործը ուղարկվեց կրկին ՀՀ քննչական կոմիտե՝ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Եվ հիմա էլ՝ այս շրջապտույտից հետո, նախաքննական մարմինը ծանուցում է ուղարկել Վիգեն Սարգսյանին` ներկայանալու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեից, ինչին ի պատասխան՝ ՔԿ լրատավական բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «Մինչ քրեական գործը ՀՔԾ ուղարկելը ՀՀ քննչական կոմիտեն Վիգեն Սարգսյանին քրեական գործի շրջանակներում ծանուցում է ուղարկել որպես վկա հարցաքննության ներկայանալու համար: Ներկայումս ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
16743 դիտում
21:36 11-07-2018
Ալեքսանդր Սարգսյանի որդուն` Հայկ Սարգսյանին կալանավորել են. Քննչական կոմիտե
5265 դիտում
09:49 18-07-2018
Ինչո՞ւ Վիգեն Սարգսյանին հարցաքննության չեն հրավիրում. Դավիթ Անանյանի մեկնաբանությունը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1009 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1090 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»