211652_close_icon
views-count656 դիտում article-date 09:27 11-04-2020

Գյուղացին բիզնեսմենի, սեփականատիրոջ հոգեբանություն ձեռք բերելու խնդիր ունի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մեր ավանդական պատկերացումներում հայ գյուղացին պատկերվում է որպես առավոտից իրիկուն հողի հետ կռիվ տվող, կորացած մեջքով ու արևից կարմրած մաշկով մարդ, ով օրնիբուն աշխատելով հոգում է իր ընտանիքի ապրուստը: Այո, այդպես եղել է հայ գյուղացին և այդպես եղել են բոլոր տեսակի գյուղերի բնակիչները մինչև տեխնոլոգիական առաջընթացը, աշխատանքի մեքենայացումը: Այսօր մեր գյուղացին բիզնեսմենի, սեփականատիրոջ հոգեբանություն ձեռք բերելու խնդիր ունի: Մնացած ֆինանսական կողմերը լուծելի են, իրավականը՝ ևս: Հատկապես այսօր, երբ կառավարության կողմից տարբեր ծրագրերով խրախուսվում է գյուղացիական կոոպերացիաների ստեղծումը՝ 0 տոկոս տոկոսադրույքով վարկեր, մինչև 50 տոկոսով համաֆինանսավորում և այլն: Նաև՝ վստահություն, փոխվստահություն միմյանց նկատմամբ: Չվստահելը դարերով հալածված, ճնշված մարդու, ազգի հոգեբանության անբաժան գիծն է, ինչը հասկանալի է, բայց ժամանակն է հաղթահարելու դա: Մարդկանց, գյուղատնտեսությամբ զբաղվողներին առանձին-առանձին պետք է բացատրել, որ գյուղատնտեսության ապագան կոոպերացիան է»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր