211652_close_icon
views-count1515 դիտում article-date 14:39 04-08-2022

100 հա հող ձեռք բերելու համար մարդը պետք է բանակցի 900 սեփականատիրոջ հետ, որոնց մի մասի տեղն անհայտ է. Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը:

Էկոնոնմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ այսօր Հայաստանում 320 գյուղցիական տնտեսություններն ունեն 1,1 մլն հողակտոր. «Միջինը յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությունն ունի 1,5 հա հողային տարածք, որը բաղկացած է միջինը 4 կտորից: Մենք տեսնում ենք, թե գյուղատնտեսությունն ինչպիսի ցածր արտադրողականություն է դրսեւորում եւ մարդիկ չեն էլ մշակում իրենց ոհղակտորները: Այսօր մշակվում է վարելահողերի 50 տոկոսը, իսկ մնացած 50 տոկոսը կամ լքված է, կամ չի մշակվում:

Միաժամանակ տեսնում ենք, որ խոշոր գյուղացիական տնտեսություններն իրենց լավ են դրսեւորում: Վարչապետի մոտ երկու շաբաթ առաջ հողային ռեֆորմի հոետ կապված քննարկում տեղի ունեցավ, որի ժամանակ որոշեցինք պիլոտային ծրագիր իրականացնել մի քանի բնակավայրերում, բայց միաժամանակ նաեւ կարիք կա, որ մեր ջանքերին մինա նաեւ մասնավոր հատվածը: Եվ այսօր մենք առաջարկում ենք հողերի կոնսոլիդացիայի ծրագիր, որի ներքո մասնավոր անձանց եւ ընկերություններին կոչ ենք անում միավորել հողակտորները, որ կարողանան զբաղվել ավելի բարձր արտադրողական գյուղատնտեսությամբ:

Մեր ծրագրի էությունն այն է, որ այն մարդիկ կամ ընկերությունները, որոնք կհավաքեն, կկոնսոլիդացնեն մեկ հողային միավորի մեջ 30-200 հա հող, կառավարությունը կաջակցիբարելավել այդ հողային միավորը մելորիացիայի տեսքով եւ նաեւ ջրավազանի կառուցմամբ: Այսինքն մենք այդ ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցենք»,-ասաց նախարարը:

Նա հստակեցրեց, որ մեկ հա հողի վրա կատարվող միջին ծախսը գնահատվում է մոտ 2,76 մլն դրամ. «Այսինքն մենք մեկ հա-ի հաշվարկով պատրաստ ենք սուբսիդավորել կամ փոխհատուցել այդ ծախսերի 50 տոկոսը:Այս ծրագրով նաեւ նախատեսված է, որ 2023-2025 թվականներին մենք 4500 հա խոշորացված հողակտոր կունենանք: Սա փոքր ցուցանիշ է, մեր նպատակն է հնարավորինս մեծացնել:

Ըստ կառավարության ծրագրի թիրախի, մենք պետք է 2026-ին վրելահողերի մշակման մակարդակը այսօրվա 50 տոկոսից հասցնենք մինչեւ 75 տոկոս: Այս ծրագիրը կօգնի այդ պրոցեսն արագացնելուն»,-ընդգծեց նախարարը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հողերի կտրտվածությունն այսօր ամենամեծ խնդիրներից մեկն է, որը մենք ունենք գյուղատնտեսության ոլորտում. «Կարծում եմ՝ այս ծրագրի պոտենցիալ շահառուների շարքում պետք է մտցնել նաեւ գյուղատնտեսական կոոպերատիվները: Պատկերացրեք, 100 հա հող ձեռք բերելու համար մարդը պետք է բանակցի 900 սեփականատիրոջ հետ, որոնց մի մասի գտնվելու վայրն անհայտ է, մի մասը մահացել է, բայց նրանց առանգության իրավունքները ձեւակերպված չէ: Գործնականում մարդիկ մտնում են փակուղի եւ հրաժարվում են ներդրումային ծրագրերից: Հիմա մենք փորձում ենք այնպես անել, ստեղծել մոտիվացիա, որ իրենք չհուսահատվեն եւ շարունկեն իրենց ծրագրերն իրականացնել:

Կոոպերատիվների ներառտումը այն դեպքն է, երբ գյուղացիներն իրենց հողակտորները հավաքում են, միավորում են, կոլտնտեսություն են ստեղծում»,-ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր