211652_close_icon

Լարսի ճանապարհը բաց է միայն բեռնատարների համար. օտարերկրացիների՝ Վրաստան մուտքի արգելքն ուժի մեջ է

views-count4177 դիտում article-date 09:55 11-04-2020
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր