1073 դիտում
21:10 14-04-2020
ԱԳ նախարարը Իսպանիայի գործընկերոջը ցավակցել է համավարակի արդյունքում գրանցված զոհերի կապակցությամբ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները հանգամանալից մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում գործադրվող քայլերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի կառավարության անունից իր ցավակցություն է հայտնել Արանչա Գոնսալես Լայային՝ համավարակի արդյունքում գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթել Իսպանիայի ժողովրդին՝ կորոնավիրուսի շուտափույթ հաղթահարման գործում:
Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունն է հայտնել Իսպանիայի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և համավարակով պայմանավորված վերջիններիս առջև ծառացած խնդիրների հասցեագրման համար:
Երկուստեք կարևորվել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ ԵՄ ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով:
Երկկողմ օրակարգի համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունն ամրապնդելու և առավել զարգացնելու հայ-իսպանական համագործակցությունը տարբեր ոլորտներում:
Նմանատիպ նյութեր
5578 դիտում
10:58 04-01-2019
Արման Թաթոյանը ցավակցել է ռուս գործընկերոջը` Մագնիտոգորսկի ողբերգական դեպքի կապակցությամբ
667 դիտում
19:27 15-08-2023
ՀՀ ԱԳ նախարարը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է Հնդկաստանի գործընկերոջը
Այս բաժնից
778 դիտում
23:26 23-10-2024
ՄԹ-ում ՀՀ դեսպանը շոտլանդացի պատգամավորի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
691 դիտում
22:52 23-10-2024
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը Զարեհ Սինանյանի հետ համագործակցության հարցեր է քննարկել