3786 դիտում
09:49 15-04-2020
Հայաստանում ավելացել են ալկոհոլի օգտագործման ծավալները․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Առողջապահության համաշխարհային կազմակերպության իրականացրած և 2019 թ. հրապարակած վերլուծությունը փաստում է, որ Հայաստանում ալկոհոլի օգտագործման ծավալներն աստիճանաբար աճում են: 2010-ից հետո ալկոհոլի օգտագործման ցուցանիշն ավելի քան 2 անգամ աճել է տղամարդկանց շրջանում, որոնց կեսը չարաշահում է ալկոհոլը:
Ալկոհոլային խմիչքների աճի միտում կա նաև երիտասարդության շրջանում: Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014 թթ. ազգային հետազոտության տվյալների համաձայն, ալկոհոլային խմիչք շաբաթը առնվազն մեկ անգամ օգտագործում են մինչև 11 տարեկան տղաների 7 տոկոսը, աղջիկների 2 տոկոսը: 2016 թ. տղամարդկանց շրջանում լյարդի բոլոր հիվանդությունների մեջ ցիռոզի մահվան դեպքերը կազմել են 69 տոկոս, որոնցից 4․8 տոկոսը պայմանավորված է ալկոհոլային ցիռոզով: Մտահոգիչ է նաև ալկոհոլային խմիչքների օգտագործմամբ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ «Օրենքը հնարավորություն կտա նվազեցնել ալկոհալային խմիչքների արտադրությամբ և/կամ վաճառքով զբաղվող ընկերությունների ազդեցությունը սպառողների վրա, ինչն իր հերթին կնվազեցնի նաև ալկոհոլի սպառումը բնակչության կողմից։
Ուրախ եմ, որ օրենքը գրվել է արտադրող և ներմուծող ընկերությունների հետ սերտ համագործակցության արդյունքում, և հույս ունեմ, որ ալկոհոլային խմիչքներով զբաղվող ընկերությունները ևս իրենց ներդրումը կունենան այս գործընթացում հանուն բնակչության առողջության»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասում է օրենքի համահեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3501 դիտում
15:29 09-08-2021
Նոր սարքեր ալկոհոլի օգտագործման արձանագրությունների համար. փոփոխություններ Պարեկային ծառայությունում
5687 դիտում
21:00 22-01-2020
Կառավարությունը կտրուկ կրճատելու է Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալները
2761 դիտում
09:18 03-11-2016
Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1006 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1087 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»