211652_close_icon
views-count66923 դիտում article-date 11:59 15-04-2020

Նոր մանրամասներ՝ երեկ Գյումրիում ոստիկանության ծառայողներին դանակահարելու դեպքից. բերման ենթարկվածները եղբայրներ են, որոնց ընկերական շրջապատում անվանում են «Ցռան Վերգո» և «Քաջ Նազար». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Գյոզալյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչներ՝ 32-ամյա Արա Գալստյանի և 28-ամյա Լիպարիտ Գալստյանի նկատմամբ, ովքեր երեկ՝ ապրիլի 14-ին, Գյումրի քաղաքում՝ Հայուհի հրապարակում, վիճաբանության մեջ էին մտել իրենց օրինական ծառայությունը կատարող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի տեսուչ՝ 31-ամյա Արգամ Հովհաննիսյանը ձախ ազդրի միջին երրորդ հատվածի վնասվածքով, իսկ ոստիկանության Կումայրիի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան՝ 25-ամյա Արկադիկ Բաղդասարյանը՝ կրծավանդակի ձախ կեսի հատվածի վնասվածքնվ տեղափոխվել էին Գյումրու հիվանդանոց։ Դեպքի վայրում Ա. և Լ. Գալստյանները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, վարորդ Ա. Գալստյանը հրաժարվել է ներկայացնել վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, որպեսզի ՃՈ ծառայողը խախտման համար համապատասխան ակտ գրի, և այդ ժամանակ Լ. Գալստյանը, ով Ա. Գալստյանի եղբայրն է, պնդել է, որ վարորդը փաստաթուղթ չունի ներկայացնելու, և տևական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքնր է հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին, այնուհետև իջնելով Mitsubishi մակնիշի 10 AR 510 համարանիշի ավտոմեքենայից՝ գոտկատեղից հանել է դանակն ու «արեք, ասեմ» արտահայտությունն անելով՝ դանակով հարձակվել և հարվածել է ոստիկանության ծառայողներին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվելուց հետո քննիչի որոշմամբ Ա. Գալստյանը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ Լ. Գալստյանը ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եղբայրներից Լ. Գալստյանը ընկերական շրջապատում հայտնի է «Ցռան Վերգո», իսկ Ա. Գալստյանը՝ «Քաջ Նազար» մականուններով։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/14/1152376/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես Շիրակի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծառայություն կատարելու ժամանակ Գյումրի քաղաքում՝ Հայուհի հրապարակում, փորձել էին պարզել 2 քաղաքացու ինքնությունը և արդյոք նրանք ունեին իրենց մոտ տեղաշարժի թերթիկ, սակայն վերջիններս առանց որևէ պատճառաբանության վիճաբանել էին ոստիկանության ծառայողների հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել էր ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի և մեկ ոստիկանության ծառայողի։ Բարեբախտաբար, ոստիկանների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր էր եղել վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, ով բերման էր ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր