1107 դիտում
12:16 15-04-2020
Արայիկ Հարությունյանն 88% ձայնով ընտրվել է Արցախի նախագահ. ԿԸՀ-ն ներկայացրեց նախնական արդյունքները
Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։
«[url=https://https://armenpress.am/arm/news/1012225.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։
«Ընտրությանը մասնակցել է 47165 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 45%-ը, Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 5728 ընտրող կամ 12%-ը, Արայիկ Հարությունյանի օգտին` 39860 ընտրող կամ 88%-ը»,- ասաց Արզումանյանը։
ԿԸՀ-ն ավելի վաղ ներկայացրել էր քվեարկության արդյունքներն ըստ շրջանների.
1․ Ստեփանակերտ – Մասիս Մայիլյան՝ 1168, Արայիկ Հարությունյան՝ 11051,
2․ Ասկերանի շրջան – Մասիս Մայիլյան՝ 802, Արայիկ Հարությունյան՝ 5672,
3․ Հադրութի շրջան – Մասիս Մայիլյան՝ 625, Արայիկ Հարությունյան՝ 4193,
4․ Մարտակերտի շրջան – Մասիս Մայիլյան՝ 842, Արայիկ Հարությունյան՝ 5734,
5․ Մարտունու շրջան – Մասիս Մայիլյան՝ 1145, Արայիկ Հարությունյան՝ 7386,
6․ Շահումյանի շրջան – Մասիս Մայիլյան՝ 114, Արայիկ Հարությունյան՝ 994,
7․ Շուշիի շրջան – Մասիս Մայիլյան՝ 282, Արայիկ Հարությունյան՝ 1477,
8․ Քաշաթաղի շրջան – Մասիս Մայիլյան՝ 445, Արայիկ Հարությունյան՝ 3174,
9․ Երևանի ընտրատեղամաս – Մասիս Մայիլյան՝ 5, Արայիկ Հարությունյան՝ 179։
Ապրիլի 14-ին կայացել է Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ էին դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% «կողմ» ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% «կողմ» ձայնով։
Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցիներին կոչ էր արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։
Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։
Նմանատիպ նյութեր
776 դիտում
14:30 01-04-2020
Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. ԿԸՀ–ն ներկայացրեց նախնական արդյունքները
6097 դիտում
22:07 23-09-2018
ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժերի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը
1162 դիտում
23:53 17-03-2023
Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ է ընտրվել Արման Թովմասյանը՝ 144 ձայնով
Այս բաժնից
628 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
955 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
781 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին