211652_close_icon
views-count3736 դիտում article-date 23:01 15-04-2020

Հայ-Ռուսական համալսարանի 5 ներկայացուցիչ ANSEF-ի դրամաշնորհային մրցույթի հաղթող են ճանաչվել

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ/ANSEF) փորձագիտական խորհուրդը ամփոփել է 2019թ․ հունիսին ՀՀ գիտնականների և հետազոտողների համար հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքները։ ԳԿՀԱՀ փորձագիտական խորհուրդը ներկայացված 189 հայտից ընտրել է 24 լավագույններին, որոնցից յուրաքանչյուրին մեկ տարի ժամկետով բաժին կհասնի 5000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Լավագույնների շարքում տեղ են զբաղեցրել Հայ-Ռուսական համալսարանի հինգ ներկայացուցիչ։ ՀՌՀ-ի Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ Դավիթ Հայրապետյանը դրամաշնորհ է ստացել քվանտային կետերում բիէքսիտոնների օպտիկական հատկությունների հետազոտության համար։ Հաղթողների թվում են նաև ՀՌՀ-ի ասպիրանտներ Մարիա Նիկողոսյանը (Prediction And Evaluation Risk Of Disease Development For Different Types Of Lymphoma, Using A Machine Learning Approach), Վահրամ Առաքելովը (Molecular Mechanisms Of Inhibition Of African Swine Fever Virus), Լիլիթ Ֆարսիյանը (Green Synthesis, Characterization And Application Of Iron Oxide Magnetic Nanoparticles) և Սիրանուշ Գինոսյանը (The Search For Potential Targets For The Antimalarial Drug Artemisinin: The Study Of The Mechanism Of Action)։ [b]ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր