211652_close_icon
views-count1781 դիտում article-date 23:14 28-04-2020

Հայ-Ռուսական համալսարանի թիմը Մտավոր սեփականության իրավունքի մրցույթի հաղթող է ճանաչվել

Հայ-Ռուսական համալսարանի թիմը հաղթող է ճանաչվել Մտավոր սեփականության իրավունքի (IPRC) 9- րդ ամենամյա դատախաղ մրցույթի արդյունքներով։ «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնի կողմից կազմակերպված դատախաղ մրցույթը բաղկացած է լինում գրավոր և բանավոր փուլերից: Սակայն, այս տարի բոլորիս հայտնի պատճառներով կայացել է միայն գրավոր փուլը»,- նշել է ՀՌՀ-ի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Մարիաննա Քալաշյանը՝ հավելելով, որ այս տարվա մրցույթին մասնակցել են նաև ԵՊՀ-ի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Եվրոպական համալսարանի թիմերը։ Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արեգ Մալխասյանի մարզչական հմուտ ղեկավարությամբ ՀՌՀ-ի հաղթական թիմը մրցույթին ներկայացել է հետևյալ կազմով՝ Շուշաննա Ալեքսանյան (ասպիրանտուրա, առաջին կուրս), Աննա Կիրակոսյան (մագիստրատուրա, առաջին կուրս), Ռոզա Ամիրովա (մագիստրատուրա, առաջին կուրս), Ռուբեն Ժամագործյան (մագիստրատուրա, առաջին կուրս) և Լիլիանա Սիսակյան (4-րդ կուրս)։ Նշենք, որ Հայ-Ռուսական համալսարանի թիմերը հաղթել են վերոնշյալ մրցույթում նաև 2012, 2015 և 2018 թվականներին։ [b]ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր