10212 դիտում
22:36 15-04-2020
Պարետի որոշմամբ՝ մինչև ապրիլի 18-ը կարգելվի ելումուտը Նորաշեն համայնք
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչեւ ապրիլի 18-ը ժամը 23։59-ը սահմանափակումներ են կիրառվել Արարատի մարզի Նորաշեն hամայնքում։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորեւ.
«1) ՀՀ Արարատի մարզի մարզի Նորաշեն համայնքում կիրառել հետեւյալ սահմանափակումները՝
Ա) Համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման.
Բ) Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Նորաշեն համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչեւ 2020 թվականի ապրիլի 15-ը ժամը 24։00-ն Նորաշեն համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.
Գ) Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար ՀՀ ԱԱԾ եւ Ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր եւ զննման կետեր՝ Նորաշեն համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։
2) ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը։
3) Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման պահին եւ գործում է մինչեւ 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը»,- նշված է պարետի որոշման մեջ։
Նմանատիպ նյութեր
13922 դիտում
21:51 18-04-2020
Մինչև ապրիլի 25-ը կարգելվի ելումուտը Շիրակի մարզի Մարալիկ և Ձորակապ բնակավայրեր
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»