3806 դիտում
11:08 20-04-2020
Նորաշեն համայնքի ելումուտը 3 օրով սահմանափակվել էր քոչարյանա-սերժական լրատվամիջոցների երեսից. գյուղապետի տեղակալ. aravot.am
Նորաշեն համայնքի գյուղապետի տեղակալը վստահեցնում է՝ վարչապետին սխալ տեղեկատվություն էին փոխանցել իրենց գյուղում տեղի ունեցած հուղարկավորության մասին, հայտնում է [url=https://www.aravot.am/2020/04/20/1107011/?fbclid=IwAR0RcOSI-g1buEzxm2uMHUEkUU3GAmz4r7q-Ld4f4SVFs6kxGRHnKLpElV8]Aravot.am[/url]-ը։
«Երիտասարդ անձնավորության թաղում էր, ամբողջ գյուղը սգում էր դրա համար, ապատեղեկատվություն է, թե կորոնավիրուսից էր մահացել: Ես էդ սուտ տեղեկատվություն տվողի անունը կդնեմ չարիք, ամենամեծ ստորությունն է, երիտասարդ մարդու մահը սարքել կրկես, կինո: Էս ինչ է, էս ինչ ապատեղեկատվություն, ինչ կորոնավիրուսի մասին է խոսքը: Իր հարազատները եկել են Մոսկվայից, ոչ մեկը նրանց մոտ չի հայտնաբերել կորոնավիրուս: Նրանք պարետի հսկողությամբ եկել են, ոչ մեկի հետ չեն ողջագուրվել, թաղմանը մասնակցել, գնացել են: Էն, ինչ մեր վարչապետին տեղեկատվություն էին տվել, ապատեղեկատվություն էր: Ես վարչապետին չեմ մեղադրում, վարչապետին ինչ տեղեկատվություն տվել էին, արտահայտվել է: Բայց ով տվեց այդ ապատեղեկատվությունը համապատասխան մարմիններին, ես չգիտեմ, բայց ծիծաղելի էր»,- [url=https://www.aravot.am/2020/04/20/1107011/?fbclid=IwAR0RcOSI-g1buEzxm2uMHUEkUU3GAmz4r7q-Ld4f4SVFs6kxGRHnKLpElV8]Aravot.am[/url]-ին ասաց գյուղապետի տեղակալ Էդուարդ Չոբանյանը:
Նրա խոսքով, շրջանառվում է նաեւ, որ իրենց գյուղից 28 հոգու մեկուսացրել են, բայց իրականում 26-ն են մեկուսացված։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ նյութեր
10212 դիտում
22:36 15-04-2020
Պարետի որոշմամբ՝ մինչև ապրիլի 18-ը կարգելվի ելումուտը Նորաշեն համայնք
13922 դիտում
21:51 18-04-2020
Մինչև ապրիլի 25-ը կարգելվի ելումուտը Շիրակի մարզի Մարալիկ և Ձորակապ բնակավայրեր
Այս բաժնից
967 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
991 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»