211652_close_icon
views-count3164 դիտում article-date 09:49 17-04-2020

Անտառահատները նորից գործի են անցել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Բոլորս գիտենք, որ Հայաստանում կա անտառահատություն, որ անտառահատության հաշվին մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում, և այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք իշխանությունները դեռ ամիսներ առաջ ուսումնասիրել էին, թե քանի մարդ է անտառահատությամբ զբաղվում, ովքե՞ր են նրանց պարագլուխները, և ինչ պետք է անել, որպեսզի այդ մարդիկ սովից չմահանան: Սրանք հարցեր են, որոնք մնացին սառույցին գրված, սակայն Նիկոլ Փաշինյանը հավանաբար սթափ գիտակցեց, որ անտառահատների հանդեպ ցուցաբերած ոչ բարեխիղճ պահվածքը, այն է` գիշերվա ժամը 3-ին կիսամերկ ծեծի ենթարկելը, կարող է շատ լուրջ ազդել իր վարկանիշի վրա, քանի որ բոլորին է հայտնի, որ առանց «ամենագետ» Փաշինյանի հրամանների, Նոր Հայաստանում ոչինչ չի արվում: Մեր հավաստի տեղեկություններով` որոշ մարզերում անտառտնտեսության ղեկավարները ներքին կարգով հրաման են ստացել անտառներում հսկողությունը թուլացնելու, իսկ ավելի կոնկրետ փայտագողությունը թույլատրելու և փայտահատներին մի որոշ ժամանակով ազատ թողնելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր