7346 դիտում
17:54 19-04-2020
Ռուսաստանում գտնվող զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ՌԴ-ում Հայաստանի դեսպանության հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՌԴ-ում գտնվող այն ՀՀ քաղաքացիներին, որոնք զորակոչի տարիքի են և չեն կարողանում այս օրերին վերադառնալ Հայաստան: Դեսպանության հայտարարությունը՝ ստորև.
«ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]։
Նամակում անհրաժեշտ է նշել անուն/ազգանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար), ծննդյան տարեթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը, ՌԴ-ում գտնվելու վայրն ու հեռախոսահամարը։
Տվյալներն ուսումնասիրելուց հետո քաղաքացիների հետ կապ կհաստատվի դեսպանության համապատասխան աշխատակցի կողմից»։
Նմանատիպ նյութեր
820 դիտում
13:41 15-05-2020
ՀՀ ՊՆ-ն հորդորում է արտերկրում գտնվող զորակոչի ենթակա անձանց կապ հաստատել ՀՀ դեսպանատների հետ
6770 դիտում
21:35 27-03-2021
Մահացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար Արա Մնացականյանը
Այս բաժնից
1357 դիտում
20:20 08-01-2025
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվողները կարող են փաթեթը կցել բանկային քարտին
1177 դիտում
20:08 08-01-2025
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
1033 դիտում
19:53 08-01-2025
Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ